«Ալաշկերտը» կմրցի Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ
Ամանորյա տոներից հետո «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը կսկսի նախապատրաստությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին: Առաջին ուսումնամարզական հավաքը կսկսվի հունվարի 8-ին՝ Երևանում: Մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Հունվարի 31-ին թիմը կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ալաշկերտցի ֆուտբոլիստները կմասնակցեն Հայաստան-Ուզբեկստան միջազգային ընկերական հանդիպմանը: Հաջորդ օրն «Ալաշկերտը» կվերադառնա Երևան:
Փետրվարի 16-ին թիմի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սա նախապես պլանավորված ուղևորություն է: Այստեղ Հայաստանի գործող չեմպիոնը կանցկացնի երրորդ ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում կանցկացնի երկու միջազգային ընկերական խաղ:
Փետրվարի 20-ին Ֆրեզնո քաղաքում կհանդիպի Մեքսիկան ներկայացնող ակումբի հետ, իսկ փետրվարի 24-ին Լոս-Անջելեսում ուժերը կչափի ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի հետ, որտեղ հանդես է գալիս մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը: Փետրվարի 26-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երևան: