Փոփոխություններ «Արարատի» կազմում
Մրցաշրջանի առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմի կազմը համալրել են պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը և Էդգար Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ բոլոր ֆուտբոլիստներն «Արարատ» են տեղափոխվել Աբովյանի «Կոտայքից»: Պողոսյանը մինչ այդ հանդես է եկել «Միկայում», Եղիազարյանը` «Ուլիսում», Նազարյանը` «Փյունիկում», Մինասյանը` «Փյունիկում», «Ալաշկերտում» և «Միկայում», Քոչարյանը` «Բանանցում» և «Ուլիսում», իսկ Մկրտչյանը` «Միկայում»:
«Արարատից» հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանը ու Արամ Լոռեցյանը: Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատում» կլինեն նորեկներ: