Հուզմունք և արցունքներ` բասկետբոլի հրապարակում
«Նոտր Դամ» և «Կոլգեյթ» բասկետբոլային թիմերի հանդիպումից հետո «Նոտր Դամի» թիմի բասկետբոլիստ Մեթ Ֆերելին անակնկալ էր սպասվում, որը նա դեռ երկար կհիշի: Խաղից անմիջապես հետո ցուցատախտակի վրա հայտնվեց նրա հարազատ եղբոր` Բոյի տեսաուղերձը:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, վերջինս ծառայում է Աֆղանստանում և պետք է վերադառնար միայն փետրվար ամսին, սակայն տեսահաղորդագրությունից անմիջապես հետո նա դուրս եկավ բասկետբոլի հրապարակ` զարմացնելով եղբորը, ով չկարողացավ զսպել հուզմունը:
Հավելենք, որ այդ խաղում «Նոդր Դամը» հաղթել էր 77:62 հաշվով, իսկ Ֆերելն իր թիմի համար վաստակել էր 13 միավոր: