Գևորգ Ղազարյանը գլխի վնասվածքից հետո շարունակեց հանդիպումը
Պորտուգալիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմուն», որի կազմում հանդես է գալսի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆեյրենշեի» դարպասը:
Տանտերերի կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկած Գևորգ Ղազարյանը հանդիպման 11-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո, գնդակի համար պայքարում բախվեց մրցակցի դարպասապահի հետ ու գլխի վնասվածք ստացավ: «Մարիտիմուի» բժիշկները Ղազարյանի գլուխը վիրակապեցին, և ֆուտբոլիստին փոխարինելու անհրաժեշտություն չեղավ:
Հավելենք, որ կայացած 15 տուրից հետո «Մարիտիմուն» վաստակած 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: