Կարեն Խաչանով. «Վայելում եմ կարիերայիս յուրաքանչյուր հատվածը»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի 20-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր կարիերայի մասին` շեշտելով, որ չի սիրում խոսել իր առջև դրված նպատակների մասին: Տեղեկացնում է ATP World Tour-ը:
«Չեմ սիրում նպատակներ դնել իմ առջև, քանի որ դա կարող է լրացուցիչ ճնշում գործադրել: Պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ իմ խաղի, իմ առաջընթացի և թիմի հետ տարվող աշխատանքի վրա: Տեսնենք, թե ինչ կստացվի: Սա իմ կարիերան է, և ես վայելում եմ դրա յուրաքանչյուր հատվածը»,- ասել է Խաչանովը:
Հիշեցնենք, որ այս տարի Կարեն Խաչանովը հաղթել էր Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ATP շարքի մրցաշարում՝ նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը: ATP-ի վարկանշային աղյուսակում նա տարին ավարտել է 53-րդ տեղում: