Անչելոտտի. «Ես աշխատում եմ հանուն թիմի, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստի»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Լեյպցիգի» հետ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման նախօրեին կարծիք է հայտնել, որ որոշ ֆուտբոլիստներ դժգոհ կլինեն իր որոշումներից։ Իտալացի մասնագետը դա ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարձակվող Թոմաս Մյուլլերն այդ խաղում կարո՞ղ է հայտնվել պահեստայինների նստարանին։
«Ես պետք է որոշում կայացնեմ՝ կապված հիմնական կազմի ու պահեստայինների նստարանի հետ։ Որոշ ֆուտբոլիստներ դժգոհ կլինեն։ Սակայն ես աշխատում եմ հանուն թիմի, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստի»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ «Լեյպցիգի» հետ մյունխենցիները կխաղան այսօր՝ դեկտեմբերի 21-ին։ Հանդիպումից առաջ թիմերը 36-ական միավորով բաժանում են 1-ին հորիզոնականը։