Տնտեսություն 14:16 21/12/2016 Հայաստան

Հանրապետությունում հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով. Արման Սահակյան

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են  6 մլրդ 859 մլն դրամ, ինչը  2015 թ-ի համեմատ ավելացել է  4 մլրդ 422 մլն դրամով: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ, իսկ գույքի վարձակալությունից՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն:

«Պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է  83 մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն  871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով»,- ասաց Արման Սահակյանը:

Ներկայացնելով այլ տվյալներ՝ Պետգույքի վարչության պետն ասաց, որ պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազար դրամ: Այսպիսով, օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու  հողի կադաստրային արժեքի  մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն  դրամ, համայնքային բյուջեներ՝  2 մլրդ 711 մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64մլն 103 հազ. դրամ:

Արման Սահակյանը տեղեկացրեց, որ 2016 թվականին Վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է: 2016թ. ընթացքում   10 ընկերության  մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել:

Ըստ նրա՝  այս տարի իրականացվել է  նաև պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:
        
Անդրադառնալով լուծարման ենթակա կազմակերպություններին՝ Արման Սահակյանն ասաց, որ այսօրվա  դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն: Այս տարի  լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազ. դրամ կրեդիտորական պարտք: Իսկ վերջին  տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական  պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: «Դաշտը մաքրվում է, աստիճանաբար նվազում են նաև կրեդիտորական պարտքերը»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝ 2016թ. ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է  պետական սեփականություն հանդիսացող 8548 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8 մլն  . քառ/մետր: Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով:

Արման Սահակյանը կարևորեց հանրակացարանների հետ կապված խնդիրները: Մասնավորապես, այս տարվա  ընթացքում  կառավարության որոշումներով՝ բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած 14 ընտանիքի սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել  են իրենց սենյակները: 2011 թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները  913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407:

Խոսելով Վարչության Աճուրդի կենտրոնում այս տարի իրականացված գործարքներից՝ Պետգույքի վարչության պետն ասաց, որ կենտրոնում վաճառքի է ներկայացվել 1324 լոտ, որից 514-ը՝ տրանսպորտային միջոց, 42-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 766-ը՝ այլ  շարժական գույք, 1-ը՝ մասնավորեցման ենթակա գույք: Ներկայացված լոտերից վաճառվել է 687 լոտ, որից՝ 225-ը՝ տրանսպորտային միջոց, 451-ը՝ այլ  շարժական գույք, 11-ը՝  լուծարվող ընկերությունների գույք:

«Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը 2015 թվականի համեմատ աճել է  31 %-ով և կազմում է 53%: Սա կարևոր ցուցանիշ է և խոսում է աճուրդային մրցակցային պայմանների բարելավման մասին»,- ընդգծեց Արման Սահակյանը:

Նա նաև նշեց, որ այս տարի  մասնավորեցման,  օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրաբերության և այլ  պայմանագրերով պարտավորություն է ստանձնել   60 գնորդ, ներդրումային պարտավորությունները նախատեսված էին 507 մլն 545 հազ. դրամի և 1 մլն 370 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Արդեն իսկ  կատարված է 424 մլն 589 հազ. դրամի չափով ներդրում, կատարման  ժամկետը ուժի մեջ է: Մեկ գնորդի նկատմամբ 60 հազար դոլարի տուգանք է հաշվարկվել: 

«2016 թվականին հարուցված դատական հայցերի ու բանակցությունների արդյունքում  պետական բյուջե է վերադարձվել 18 մլն 844 հազար դրամ, որից՝ 15 մլն 462 հազ. դրամ՝ մասնավորեցման, 3 մլն 381 հազ. դրամ վարձակալական գործերով»,- նշեց Արման Սահակյանը:

Անդրադառնալով 2017թ-ի ծրագրերին՝ Պետական գույքի վարչության պետն ասաց, որ նախապատրաստում են մի քանի օրենսդրական փոփոխություններ,  առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով: «Ծրագրային մասնավորեցումը   նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի»,- ընդգծեց Արման Սահակյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}