«Արսենալը» Չեխին փոխարինող է գտել
Լոնդոնյան «Արսենալը» պատրաստվում է ամռանը պայմանագիր ստորագրել բելգիացի երիտասարդ դարպասապահ Գիյոմ Յուբերի հետ։ «Ստանդարդի» հետ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և Յուբերը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հաղորդվում է, որ «զինագործների» սկաուտներն արդեն մի քանի անգամ ներկա են եղել տաղանդավոր Յուբերի մասնակցությամբ հանդիպումներին, ուստի նրա նկատմամբ ուշադրությունն ավելի քան առարկայական է։ Լոնդոնցիները պատրաստ էին նույնիսկ ձմռանը գնել Յուբերի տրանսֆերը, սակայն, այնուամենայնիվ, ավելի նպատակահարմար է դա անել ամռանը, երբ հնարավոր է անվճար կազմակերպել նրա տեղափոխությունը։
Նշենք, որ Յուբերը միայն վերջերս է դարձել «Ստանդարդի» հիմնական դարպասապահ, սակայն անցկացրած 33 խաղից 13-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Ինչ վերաբերում է «Արսենալին», վաղուց ժամանակն է, որպեսզի ծերացող Չեխին փոխարինող լինի։ 28-ամյա Օսպինան, ցավոք, չի համապատասխանում այդ դերին։