Բորիս Նավասարդյան. Լրագրողների համար աներևակայելի դժվարություններ են ստեղծվում
Մենք, ակնհայտորեն, գալիս ենք մի վիճակի, երբ կարող է ընտրությունների լուսաբանումը ստիպված շատ զգուշավոր իրականացվի լրագրողների կողմից, որը Հայաստանի պայմաններում բացասական զարգացում է,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հասարակությանն իրազեկում էին լրագրողների, նաև շատ դեպքերում կոպիտ խախտումներ թույլ չտալը լրագրողների, դիտորդների ակտիվ մասնակցության շնորհիվ էր:
«Այսօր կորցնում ենք կամ թուլացնում ընտրությունների վերահսկման շատ կարևոր լծակը»,- հավելեց Բ. Նավասարդյանը:
Նա նշեց, որ Հայաստանի պայմաններում լրագրողների համար աներևակայելի դժվարություններ են ստեղծվում. «Մի կերպ դուրս են պրծնում, շարունակում գործել, իհարկե, կորուստներով»: