Դիեգո Սիմեոնե. «Բայց չէ՞ որ ես կարող եմ երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի բացառել ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությունը։ Արգենտինացի մասնագետի խոսքերով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ են սիրում լուրերի ալիք բարձրացնել այդ հարցի վերաբերյալ։
«Բոլորը խոսում են այն մասին, որ ես, հնարավոր է, 1,5 տարի հետո կհեռանամ «Ատլետիկոյից»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բայց չէ՞ որ ես կարող եմ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Դա, չգիտես ինչու, ոչ մեկի մտքով չի անցնում։ Թե արդեն գրված է, որ ես չեմ կարող նոր համաձայնագիր ստորագրել «Ատլետիկոյի» հետ։ Լրագրողները շատ են սիրում լուրերի ալիք բարձրացնել այդ հարցի վերաբերյալ։ Հավանաբար, պետք է հաշտվեմ դրա հետ և պատասխանել այդ կերպ, որպեսզի բանավեճի առիթ չտամ»։