ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է: Դրա մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսների և տարիների ընթացքում պետք է նախագծել և նախատեսել,- ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Հատկապես էներգետիկայի բնագավառում ականատես ենք լավ հարաբերությունների համագործակցության ծավալմանը, պետք է ջանքեր գործադրենք այն ավելի զարգացնելու»,- նշեց նա:
Հ. Ռոհանիի խոսքով՝ պայմանավորվածություն ունեն, որպեսզի Թուրքմենստանի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում ունենան գազի փոխանակումներ և կարողանան մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ: Նա նշեց, որ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն, այս, ինչպես նաև այլ տարածաշրջանի ժողովուրդների համար ստեղծենք նպաստավոր իրականություն»:
Հասան Ռոհանին ասաց, որ որոշում է կայացվել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացնելու և երկրների միջև անհրաժեշտ արտոնյալ պայմաններ ստեղծվելու ուղղությամբ. «Համապատասխան հնարավորություններ են առկա հատկապես «Արաս» ազատ տնտեսական գոտու և նման գոտիների միջև համագործակցության առումով, որպեսզի կարողանանք համապատասխան ապրանքներ փոխանակել և արտահանումներ իրականացնել»:
Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ, որը ԵԱՏՄ անդամ է, առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ:
Իրանի նախագահի խոսքով՝ կարևորում են միջբանկային համագործակցությունը և այդ ուղղությամբ տրվելիք արտոնությունները: Հ.Ռոհանին նշեց, որ կրթական, գիտական բնագավառում ծավալվում է լավ համագործակցություն, և, նրա խոսքով, առօրյա տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելով, համալսարանական համագործակցության շնորհիվ կարողանան շարունակել տվյալ բնագավառների ծավալուն համագործակցությունը:
Հ. Ռոհանիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում անդրադարձել են բնապահպանական խնդիրներին. «Քանի որ Արաքս գետն ընդհանուր արժեք է հանդիսանում երկու ժողովուրդների համար, երբեմն ախտոտվածություն է նկատվում: Հուսով ենք՝ պարոն նախագահի համապատասխան ցուցումով հնարավորինս արագ կարգավորման կենթարկվի»:
Իրանի նախագահը հույս ունի, որ միջազգային կառույցներում Հայաստանի և Իրանի ունեցած ավանդական փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:
«Հուսով եմ, որ այս այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված առևտրատնտեսական, գիտական, մշակութային, տարածաշրջանային պայմանավորվածությունները նոր հող կնախապատրաստեն հետագա համագործակցության համար»,- ասաց Հ.Ռոհանին:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրվելիք փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահ. Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության ծավալների աճի համար
- Իրանի նախագահ. ԼՂ հակամարտության խնդիրը ռազմական լուծում չունի
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
- Իրանի նախագահը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան