Լուիս Էնրիկեն չի բացառում ձմռանը նոր ֆուտբոլիստների հրավիրելու հնարավորությունը
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառում, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում նոր ֆուտբոլիստների կգրանցի։ Կատալոնյան թիմի մարզիչը նշել է, որ միշտ ուշադրությամբ է հետևում այն ամենին, ինչ կատարվում է տրանսֆերային շուկայում։
«Մենք միշտ բաց ենք, որպեսզի ուժեղացնենք թիմի կազմը։ Եվ ակումբի ղեկավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Բացի այդ, կարող է պատահել, որ այս կամ այն խաղացողը հեռանա «Բարսելոնից»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ կատալոնցիները 16-րդ տուրից հետո 34 միավորով զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Նրանք մադրիդյան «Ռեալին» զիջում են 3 միավորով, սակայն «Արքայական թիմը» 1 հանդիպում պակաս է անցկացրել։