Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
«Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են օգտագործել իրանական գազը և այսօրվանից երկու քաղաքներում այն բոցավառվեց»,- այս մասին այսօր Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Դա նշանակում է, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների ներդրված ջանքերը հասել են արդյունքին: Գազը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն է ջերմ, մարդկանց տներն էլ կջերմացնի»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան։
Այսպիսով, ըստ նրա, առաջին քայլն արդեն արվել է:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
- Իրանական գազը հասավ Մեղրի ու Ագարակ
- Իրանի դեսպանը կարծում է, որ Հայաստանն ու Իրանը կբանակցեն իրանական գազի ծավալների ավելացման շուրջ
- Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ
- Իրանական գազը Հայաստանին վաճառելը շահավետ կլինի ռուսական և իրանական կողմերի համար. «Ժամանակ»
- Իրանցի պաշտոնյա. Իրանական գազը Եվրոպա առաքելու ուղիներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով
- Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը Էրդողանը դժգոհել է իրանական գազի բարձր գնից
- Իրանական գազ. «Հաշիվը հաշիվ, եղբայրությունը եղբայրություն»