Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
«Երևանի Խորենացի փողոցում`Գումի շուկայի հարևանությամբ, գտնվող մսի վաճառքի կետերի պայմանները կբարելավվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
«Այս տարի մենք այնտեղ մի քանի անգամ միջոցառումներն ենք իրականացրել և արդյունքում վերջանական հայտարարի ենք եկել վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ: Հունվարից, այն կրպակները, որոնք չեն համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին, միանշանակ կփակվեն: Դրանք վերանորոգվելու են, բերվելու են պատշաճ տեսքի»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակին` Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ իրավիճակը կայուն է. «Նախորդ տարի ունեցանք երկու հիվանդության բռնկման դեպք: Դա լուրջ մարտահրավեր էր մեզ համար, 2016 թվականին կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցինք, կարող ենք ասել, որ համապատասխան պատվաստանյութի ձեռբերմամբ կանխվեց հիվանդությունների տարածումը»:
Տեսչության կողմից իրականացաված աշխատանքներից պաշտոնյան առանձնացրեց այն կազմակեևրպությունների գրանցումը արտադրողների ռեեստրում, որոնց իրավունք է տրվում իրենց արտադրանքը արտահանելու ԵԱՏՄ անդամ երկրներ. «2016 թվականի ընթացքում թվով 41 կազմակերպություններ ներգրավվել են այդ ռեեստրում: Կարևոր գործառույթ է մեղրի և ձկան արտահանումը ԵՄ երկրներ: ՀՀ-ում արտադրված մեղրից 130 նմուշ, ձկնամթերքից 150 նմուշ լաբորատոր փորձաքննության են ենթարկվել, արդյունքները արդեն ամփոփվել են և հաջորդ տարի այն կուղարկվի համապատասխան կարգով ԵՄ գրասենյակ, որտեղ մասնագեռտների վերլուծությունից հետո կսկսի արտահանումը»:
Հիշեցնենք, որ մինչ այս Panorama.am-ի թղթակիցն այցելել էր Գումի մսի շուկա, ներկայացրել մսի վաճառքի պայմաններն ու սանիտարական նորմերին չհամապատասխանող իրավիճակը՝ համապատասխան փաստաթղթերի, արտահագուստի բացակայություն, մայթին դրված մսեր, իսկ շրջակայքում լեփ լեցուն աղբամաններ: Պահանջներին չհամապատասխանող կետերը հավանաբար կշարունակեն գործել տոնական օրերին ևս, քանի որ ՍԱՊԾ-ն դրանք պատրաստվում է փակել միայն հունվարից:
Հարակից հրապարակումներ`
- Սննդամթերք տեղափոխող բոլոր ավտոմեքենաներն այսուհետ պետք է պարտադիր կարգով սանիտարական անձնագիր ունենան. Վ. Դանիելյան
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան