Հռիփսիմե Խուրշուդյան. «Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»
Ծանրամարտի կանանց Հայաստանի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը հաճելիորեն զարմացել ու միաժամանակ ոգևորվել է՝ հայտնվելով 2016 թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի 8-րդ հորիզոնականում: Հայ մարզուհին ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր իմ օգտին են քվեարկել և ես ընդգրկվել եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում: Այն իմ մեջ մեծ ոգևորություն է սերմանել: Շնորհակալ եմ նույնիսկ չքվեարկողներից»,- գրել է Հռիփսիմեն:
Հիշեցնենք, որ հենց 2016 թ. է հայ մարզուհին դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ արգելված խթանիչների հետ կապված պատմությունը վերաբերում է 2012 թ. Օլիմպիական խաղերին: Բացի այդ, հայ մարզուհին ժամանակավորապես է որակազրկված, քանի որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, ում պատկանում է վերջին խոսքը, մինչ այժմ չի հրապարակել իր որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյան. «Որդիս ամեն առավոտ հարցնում է՝ ձյունը եկել է, Ձմեռ պապը չկա՞»
- Ռոստոմյան. «Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա»
- Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն