«Ռեալի» երկրպագուներն ուզում են, որ Ջեյմսը տրանսֆերի հանվի
Իսպանական AS թերթը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ նրանց կարծիքը մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսի մասին ճշտելու համար։ Ընթերցողները պետք է պատասխանեին հարցին, թե արդյոք «Արքայական ակումբը» պ՞ետք է տրանսֆերի հանի Ռոդրիգեսին։ Հարցման արդյունքում պարզվել է, որ քվեարկության մասնակիցների մեծամասնությունը դա օպտիմալ տարբերակ է համարում։ Կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի օգտին արտահայտվել է ֆուտբոլի սիրահարների 70,85 տոկոսը։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել է, որ չի բացառում ակումբային գրանցումը փոխելու տարբերակը, սակայն իսպանական գրանդը չի պատրաստվում բաժանվել նրանից ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում։