Սերգեյ Մինասյան. Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն
Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն, սակայն չմոռանանք տնտեսական, էներգետիկ, կոմմունիկացիոն այն բոլոր հեռանկարները, որոնք կարող են բացել մեր երկրների միջև այդ թվում նաև հաշվի առնելով, այսպես կոչված, միջուկային համաձայնության ուժի մեջ մտնելը, որը հնարավորություն է ընձեռում ավելի ակտիվ համագործակցություն իրականացնել Երևանի և Թեհրանի միջև: Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած պաշտոնական այցին, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի համոզմամբ, ակնհայտ է, թե որքան կարևոր են Հայ-իրանական հարաբերությունները տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև տնտեսական և Արցախի հիմնահարցի տեսանկյունից:
«Նույն կերպ Հայաստանն է կարևոր Իրանի համար որպես հաևան, որի հետ ունի պատմական կապեր և դրա հետ մեկտեղ լինելով քրիստոնյա երկիր սերտ հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի և Արևմուտքի հետ»,- նշեց Մինասյանը:
Իրանի նախագահի այցը դիտարկելով Իսրայելի նախագահի Բաքու կատարած այցելության համատեքստում, Մինասյանը նշեց, որ ակնհայտորեն որոշակի սիմվոլիկա կա:
«Հասկանալի է, որ Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում կարևոր դեր ունեն հայ-իրանական հարաբերությունները Թեհրանի համար, ինչպես նաև ոչ պակաս դեր ունեն Հայաստանի և Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների այդ ամբողջ սպեկտրը»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան