Սպորտային ազգային ծրագիրը սկսում է շարժվել
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ» ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ներկաները հաստատել են իրենց հետագա աշխատանքների ձևաչափը, քննարկել են կազմակերպվելիք միջոցառումների չափորոշիչները, գնահատման համակարգը և այլն: Որոշվել է ուսումնասիրել նախկինում կատարված նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունների հիման վրա հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
Որոշվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ» ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստերը հրավիրել 15-օրյա պարբերականությամբ: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. հունվարի 17-ին: