Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ն անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու լուրերին ու գրել.«Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի:
Թերթին հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված Նվեր Մնացականյանը: Թերթը նշել է, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա