Պլյուշչենկո. «Եթե ցանկանամ վերադառնալ մեծ սպորտ՝ կվերադառնամ»
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռոջս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մեկնաբանել է իր՝ 2018 թ. Օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում չհայտնվելու փաստը: Եվգենին արտասովոր ոչինչ չի տեսնում, քանի որ ցանկը կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Կազմը՝ ընդլայնված է, թե խտացված, դեռ փոփոխությունների կենթարկվի: Ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել, ինքս էլ չեմ ձգտել հայտնվել հավաքականի կազմում: Եթե ցանկանամ վերադառնալ մեծ սպորտ՝ կվերադառնամ: Ամեն ինչ կախված է իմ ցանկությունից և առողջությունից»,- ասել է Պլյուշչենկոն: