Ռայոլա. «Զլատանը ոչնչացրեց իրեն չհավատացողներին»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան արձագանքել է իր ամենաաստղային հաճախորդի հիանալի արդյունավետությանն ընթացիկ մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Իբրայի խաղը բացահայտում էր պարփակված անգլիացիների համար: Ամբողջ աշխարհում նրա բարձրակարգ ֆուտբոլը նորություն չէր: Շվեդ ֆուտբոլիստը հիանալի գոլեր է խփում անհավանական դիրքերից: Նա ապացուցեց, թե ով է և ոչնչացրեց իրեն չհավատացողներին: Հնարավոր է, մեր համագործակցությունը շարունակվի ևս մեկ տարի»,- նշել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մանկունյանցիների կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ: