Քաղաքագետ. Հակամարտությունը կարող է խորանալ, անընդհատ տաբուներ են հանվում
«Ժողովուրդն ու բանակը պատրաստ են պաշտպանել հայրենիքը: Չնայած մեծ ջանքներին, Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ վերականգնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակացային գործընթցացը: Պարզ երևում է, որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ է, այլև ունի շահեր»,-«ԼՂ- հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ անցնող տարվա առավել ուշագրավ զարգացումները ներկայացրեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Օրինակ, Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ: Այնքան ուժեղ է ուզում, որ մեր իշխանությունների վրա ճնշում է գործադրում, որ այդ հարցը լուծի»,-կարծիք հայտնեց նա:
Քննարկման մյուս բանախոսը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում բանակցություններ չեն ընթանում:
«Ես չեմ տեսնում որևէ հեռանկար, որ ղարաբաղյան համակարտությունը կարող է հասնել կարգավորման: Իմ կարծիքով, կողմերն էլ են սա հասկանում»,-ասաց նա:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը կաևորեց ապրիլյան պատերազմից քաղած դասերը:
«Առաջինն այն է, որ մենք ունենք խնդիրներ, պետք է հասկանանք, որ մենք պետք է լուծենք դրանք: Պետք է կարողանանք զարկ տալ ռազմաարդյունաբերությանը: Առաջին գծում ունեինք խնդիրներ, հիմա դրանց մի մասը լուծված է: Պետք է հասկանանք, որ բանակում կոռուպցիոն երևույթներն անթույլատրելի են, բայց եթե մեղավորներին չպատժենք, ապա իրավիճակը չի փոխվի»,-ասաց նա:
Պատգամավորի կարծիքով, հաջորդ դասը պետք է քաղեն միջազգային հանրությունը, միջնոդները՝ հայ ազգը պատրաստ է կանգնել մինչև վերջ:
«Մեր տղաներն ապացուցեցին, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում, հայկական կողմը պատրաստ չէ փոխզիջումների»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, պետք է միջազգային հանրությանն էլ հասկացնենք, մենք էլ հասկանանք, որ պատերազմը չի վերջացել, պետք է մեր ամեն գործողություն պայմանավորված լինի անվտանգության ամրապնդմամբ: Նա առավել կարևորում է երկրում տնտեսության ու ժողովրդավարության զարգացումը:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցություն Շիրակ Թորոսյանն էլ կողմ է, որ ազնվորեն ընդունվեն սխալներն ու հետևություններ արվեն:
«Մենք եթե այսօր պայքարում ենք՝ միշտ պատրաստ լինելով պատերազմի, ավելի ենք մոտեցնում խնդրի խաղաղ հանգուցալուծումը»,-կարծիք հայտնեց նա:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատեց՝ 2016-ը սթափեցրեց, որ պատերազմը չի ավարտվել: Նա հույս հայտնեց, որ հիմա տանկերում վառելիք կա, մարտկոցները շուկաներում չեն վաճառվում:
«Կարծես հետևություններ կային, բայց դրանք միշտ չէ, որ ճիշտ էին»,-ասաց նա:
Նա նկատեց, որ 2016-ին մահաբեր սպառազինություններ եկան տարածաշրջան, Ադրբեջանն օգտագործեց զենքեր, որոնք մինչ այսօր կարծես թե արգելված էին նորմատիվ առումով:
«Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է խորանալ, անընդհատ տաբուներ են հանվում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան