Հալեպում տոնածառ է տեղադրվել
Հալեպի Ազիզիյե թաղամասում, երկար տարիների ընդմիջումից հետո, տոնածառ է տեղադրվել, և տեղի է ունեցել մեծ տոնախմբույթյուն։ Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբում մեծ ուրախությամբ են տարածում այդ լուրը, մաղթելով, որ Հալեպի ուրախ օրերը շատ լինեն։
«Հայ Ձայն» լրատվամիջոցը իր հերթին փոխանցում է, որ Հալեպի Ազիզիյե թաղամասում տանածառի տեղադրումը ավանդույթ է եղել, որը սակայն դեռևս 2010 թվականից դաժան պատերազմի հետևանքով չէր շարունակվել։
«Հալեպի հաղթեց ժպիտով», -տոնածառի տեղադրման մասին տեսանյութը տարածելով գրում են օգտատերերը։
«
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին