Գրիզման. «Արսենալը» հիանալի թիմ է, բայց ես կմնամ «Ատլետիկոյում»
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր այժմյան ակումբից։ Այն բանից հետո, երբ «France Football»-ը նրան տարվա խաղացող ճանաչեց Ֆրանսիայում, Անտուանի գործընկերներին հանձնարարվել է ինչ-որ բանի մասին խոսել նրա հետ։
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին հետաքրքրվել է՝ արդյոք «Ատլետիկոյի» հարձակվողը չի ցանկանո՞ւմ մադրիդյան ակումբը փոխարինել լոնդոնյան թիմով։
«Եթե ուզում ես քեզ համար նոր առաջնություն բացահայտել, ապա ինչու դա չանես «Արսենալում»՝ մեզ հետ միասին»,- ասել է Կոսելնին։
Գրիզմանը, սակայն, մերժել է իրադարձությունների նման ընթացքը։
«Լորանն ինձ հետ շատ հաճախ է խոսում «Արսենալի» մասին, սակայն ես ինձ լավ եմ զգում Մադրիդում։ Չեմ ուզում հեռանալ, քանզի այստեղ ինձ համար շատ խաղաղ է։ Երեխաս նոր է ծնվել, ես բավարար չափով խաղում եմ, ամեն ինչ գերազանց է։
Կոսելնի, ներիր, սակայն ես պատրաստվում եմ մնալ։ «Արսենալը» հիանալի թիմ է, ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է թիմն աշխատում գնդակով»,- Գրիզմանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։