«Նեզավիսիմայա Գազետա». Հայաստանը կապող օղակ կհանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև
Հայաստանը կապող օղակ կհանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի` Հայաստան պաշտոնական այցին նվիրված ծավալուն անդրադարձում այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը:
«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Իրանի նախագահի այցի նախօրեին հանդիպել է երկրի ներկրող առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, իսկ մեկ օր առաջ` արտահանողների հետ: Գործարարները վարչապետին ներկայացրեցին այն խնդիրները, որոնց բախվում են, և այն քայլերը, որոնք, իրենց կարծիքով, պետք է ձեռնարկի կառավարությունը գործարար միջավայրի բարելավման համար: Զրույցի ժամանակ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով ձմռան ընթացքում հայ-վրացական սահմանին «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետով անկայուն ավտոմաբիլային հաղորդակցության հետ կապված հարցերին, նշել է, որ կառավարությունը մշակում է նոր տրասպորտային սխեմաներ»,-գրում է պարբերականը:
Հեղինակի կարիծիքով` հենց այս հայտարարության համատեքստում Իրանի նախագահի այցը Հայաստան առավել հետաքրքրական է դիտվում, քանի որ Վրաստանով ընթացող հաղորդակցության ուղղիներից բացի Հայաստանը միայն Իրանի տարածքով «կարող է դուրս գալ տարածաշրջան»:
«Հայաստանի մյուս երկու հարևանները մինչև ԼՂ հիմնահարցի, ենթադրաբար, Բաքվի օգտնին լուծվելը, չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի շրջափակումից»,-նշում է պարբերականը:
Հեղինակը նշում է, որ երկու երկրների` տարնսպորտային և եներգետիկ բնագավառներում համագործակցության վերաբերյալ հարցերը քննարկվել են դեռևս Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման շրջանում: Մշակվել են բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք, ըստ հեղինակի, մեծ մասամբ կյանքի չեն կոչվել Իրանի մեկուսացման հետևանքով:
«Սակայն այժմ Իրանը դուրս է բերվել պատժամիջոցների տակից և կողմերը հնարավորություն են ստացել վերակենդանացնել հավակնոտ ծրագրերը»,-գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն:
Իր հերթին պարբերականի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ նման մակարդակի այցերը չեն ունենում ցուցադրական բնույթ և սովորաբար իրենց մեջ կրում են լուրջ գործնական բովադակություն:
«Ես կընդգծեի առաջիկա բանակցությունների երկու ասպեկտ: Առաջինը դա այն ամենի ընդհանրացումն է, ինչ արվել է Հայաստանի և Իրանի միջև ինչպես քաղաքական, այնպես էլ`տնտեսական հարթությունում Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո: Երկրորդ` դա Իրանի և Հայաստանի հարաբերությունների օրակարգի փաստացի ձևավորումն է, որին իր մեջ ներառում է նոր նախագծեր»-նշել է Վարդան Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան