Քաղաքագետ. Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված հնարավորությունները ռեալիզացնելու ժամանակն է
2016-ը դարձավ տարածաշրջանում Իրանի ակտիվության նոր փուլի և նոր դրսևորման տարի: Դրա շարունակությունը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվելու:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Թուրքիայում զինված հեղափոխության փորձը, քրդերի հետ բախումները նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում, ինչի հետևանքով առկա ապակայունությունն ավելի ընդգծվեց:
«Դրանից էլ օգտվեց Ադրբեջանը, փորձեց ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով կարգավորել հօգուտ իրեն: Հայկական կողմի համար որքան էլ ցավալի էր, զոհվեցին մոտ 100 երիտասարդ զինվորներ, բայց քաղաքական ու ռազմաքաղաքականության տեսանկյունից ապրիլյան պատերազմը բավականին հետաքրքրիր հնարավորություններ է բացել հայկական կողմի համար»,-ասաց նա:
Մելիք-Շահնազարյանի խոսքով, հիմա ճիշտ ժամանակն է այդ հնարավորությունները ռեալիզացնելու համար:
Թե ինչի մասին է խոսքը՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան