ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները, ես այդ կամքը նկատեցի. Հասան Ռոհանի
«Չափազանց կարևոր է, որ երկու բարեկամ և հարևան երկրները կարողանան օգտագործել միմյանց հնարավորությունները՝ ի շահ իրենց ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի»,- այս մասին այսօր Երևանում կազմակերպված Հայաստան-Իրան գործարար համաժողովում իր ելույթում ասաց Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը նշեց, որ այսօրվա հանդիպման արդյունքներից մեկն այն է, որ երկու երկրների գործարարներն ավելի մոտիկից ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև՝ երկու երկրների առևտրատնտեսական հնարավորություններին:
«Երկու ժողովուրդներն ունեն մեծ կապիտալ և այդ կապիտալը միմյանց հետ կողք կողքի, երկար ժամանակների հարաբերություններն են և այն ընդհանուր քաղաքակրթություն է, որն առկա է տարածաշրջանում և, հատկապես, երկու երկրների մոտ»,- ասաց ԻԻՀ նախագահը:
Հասան Ռոհանին նշեց, որ իրանահայերի գոյությունը Իրանում համարվում է ուժեղ կապող օղակ և կամուրջ Իրանի և Հայաստանի միջև. «Եւ մենք պետք է այդ հնարավորությունները լավագույնս օգտագործենք, դրա համար երկու կառավարությունները պետք է ստեղծեն համապատասխան պայմաններ երկու երկրների գործարարների համար: Այն հավանական խոչընդոտները, որոնք հնարավոր է գոյություն ունենան, պետք է դրանք վերացվեն»:
Իրանի նախագահը կարևորեց Իրանի և Հայաստանի իշխանությունների կամքը, որի դեպքում ավելի հեշտ կլինի հաղթահարել խնդիրներն ու հավանական խոչընդոտները։ «Թե ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես այդ կամքը նկատեցի. ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները »,-ասաց Հասան Ռոհանին:
Նախագահը նաև կարևորեց տուրիզմի զարգացումը, բանկային հարաբերությունների աշխուժացումը։
Նախագահ Ռոհանին անդրադարձավ նաև Ազատ տնտեսական գոտիներին՝ նշելով, որ դրանք կարող են նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը: «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, հուսիս-հարավ առանցքում»,-ասաց Իրանի նախագահը` վստահեցնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները խոչընդոտող ոչ մի հանգամանք չկա:
Նա նաև ասաց, որ եթե Սև ծովը կապվի Պարսից ծոցի հետ, կարելի է ասել, որ մեծ տնտեսական և առևտրային զարգացում տեղի կունենա տարածաշրջանում և բոլոր երկրները, հատկապես Իրանը և Հայաստանը կշահեն դրանից:
«Մենք այսօր խոչընդոտ չենք տեսնում երկու երկրներ հարաբերություների համար»,- նշեց նախագահ Հասան Ռոհանին:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
- Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան