
Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ կոնֆերանսը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի 23-ին: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Russia Today»-ը:
Պուտինի ամենամյա խոշոր ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 22-ին: Սակայն Պեսկովի փոխանցմամբ, որոշվել է հետաձգել, ինչը պայմանավորված է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրել Կառլովի հրաժեշտի արարողությամբ:
«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությամբ պայմանավորված, ՌԴ նախագահը որոշել է հետաձգել ամենամյա մեծ մամուլի ասուլիսը», ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին