Իրանի նախագահ. ԼՂ հակամարտության խնդիրը ռազմական լուծում չունի
«Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են: Հուսով ենք, որ ականատեսը կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին»,- ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նրա խոսքով՝ անկասկած, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը ռազմական լուծում չունի, և կուզենային ականատեսը լինել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը:
Հասան Ռոհանին նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խիստ կարևոր անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
«Երկու երկրներն էլ տարածաշրջանային անվտանգության առումով ունեն որոշակի գործադրված ջանքեր: Պետք է բոլոր երկրների հետ մենք կարողանանք տվյալ ոլորտում ունենալ փոխգործակցություն, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարում ունենանք արդյունավետ ձեռնարկված քայլեր»,- ասաց Իրանի նախագահը:
Հ. Ռոհանիի խոսքով՝ Իրաքն և Սիրիան այսօր գտնվում են ահաբեկչության հիմնախնդրի առջև, և այն հումանիտար խնդիրները, որոնք այսօր տարածաշրջանում առկա են, պետք է փոխհամաձայնությամբ ներկայացվեն, որպեսզի կարողանան տվյալ հարցում ևս ունենալ արդյունավետ փոխգործակցություն:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
- Իրանի նախագահը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան