«Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը
Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել սիրիական զինված «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան, որի մեջ մտնում է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով breakingnews.sy-ին:
Կոալիցիան համարվում է զինված ընդդիմության միավորում, որը հիմնականում գործում է Սիրիայի Իդլիբ նահանգում: Գրոհայինների հայտարարության համապատասխան, ոստիկան Մեվլութ Մերթ Ալթընթաշը, ով սպանել է Կառլովին, ահաբեկչական կազմակերպության անդամ է:
Հիշեցնենք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի նկատմամբ հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին, Անկարայում: Ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում դեսպանի վրա երիտասարդը հարձակվել էր թիկունքից և կրակել նրա վրա: Դիվանագետը ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում