«Բարսելոնը» բացատրություններ կպահանջի իր փաստաբաններից
«Բարսելոնի» ղեկավարությունը մտադիր է բացատրություններ պահանջել իր փաստաբաններից՝ կապված Մարզական արբիտրաժային դատարանի՝ մադրիդյան «Ռեալի» վերաբերյալ կայացրած որոշման հետ։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
«Բարսելոնին» անհանգստացրել է այն, որ նույն խախտման համար CAS-ը կատալոնյան ակումբի ու «Ռեալի» վերաբերյալ տարբեր որոշումներ է կայացրել։
«Ռեալն» ու «Ատլետիկոն» ՖԻՖԱ-ի կողմից պատժվել են երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների հայտավորման արգելքով՝ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տեղափոխության կանոնների խախտման համար։ Բայց հետո «Ռեալը» 90 օրվա ընթացքում հարցը լուծել իր օգտին և արդեն 2017 թ. ամռանը կարող է գրանցել նոր խաղացողների։ Ավելի վաղ նման պատժի նաև «Բարսելոնն» է ենթարկվել, սակայն չի կարողացել այն բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում։