Բարտոմեու. «Նեյմարի համար մենք վճարել ենք 24,5 մլն եվրո»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն տեղեկացրել է այն մասին, թե իր ակումբը որքան գումար է վճարել Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխության համար։ Օրերս կատալոնյան ակումբի ու դատախազության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Մեղադրողը որոշել է փակել ակումբի ու «Սանթոսից» 2013 թ. Նեյմարի՝ «Բարսելոն» տեղափոխության վերաբերյալ գործը։ Կատալոնցիները տուգանք են վճարել Իսպանիայի բյուջե։
«Նեյմարի տրանսֆերը մեզ համար 17 մլն եվրո արժեցավ։ Մենք պետք է վճարեինք 5 մլն եվրո՝ առաջին դատական գործընթացը կարգավորելու համար։ Արդյունքում գումարը հասավ 22,5 մլն եվրոյի,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Բացի այդ, նա «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում էր, ինչը ևս 2 մլն եվրո ավելացրեց։ Նրա տրանսֆերում ոչ մի չար դիտավորություն չի եղել»։
Բարտոմեուն հերթական անգամ վստահեցրել է բոլորին, որ շուտով ակումբը նոր պայմանագիր կկնքի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։