Էմիր Կուստուրիցան որոշել է այլևս չնկարահանվել կինոյում
Սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է այլևս ֆիլմերում չնկարահանվել: Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Կաննի կինոփառատոներում երկու անգամ «Ոսկե արմավենի» մրցանակի արժանացած Կուստուրիցան Մոսկվայում իր նոր «Հարդագողի ճանապարհին» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպմանը:
Այս ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերը:
«Այս ֆիլմն ինձ համար շատ դժվար էր: Երբ ես խաղում էի ֆիլմում, դա էլ ավելի մեծ խնդիր էր: Լինել դերասան և ռեժիսոր՝ տարբեր աշխատանքներ են»,- ասել է նա:
Կուստուրիցան հայտարարել է, որ «կյանքում այլևս չի լինի դերասան»: Նա խոստովանել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է ռեժիսորի մասնագիտությունը: