Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի շրջանակներում դեսպանի նկատմամբ հարձակում գործելու կասկածանքով Իզմիրում 6 մարդ է ձերբակալվել: Այդ մասին տեղեկացնում է «TRT» հեռուստաընկերությունը:
Նրանցից մեկը, պարզվել է, որ աջակցություն է ցուցաբերել Իզմիրում ոստիկանական ակադեմիայի ուսանողներին: Այդ ակադեմիայի շրջանավարտ է եղել նաև դեսպանի վրա հարձակում գործած Մևլութ Մերթ Ալտընթաշը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալվել են նաև հարձակում գործած 24-ամյա ոստիկանի հայրը, մայրը, կրտսեր քույրը, երկու հորեղբայրները և մորաքույրը:
Քննության շրջանակներում ձերբակալվել է նաև ոստիկան, որի հետ միասին Անկարայում Ալտընթաշը սենյակ վարձակալել: Ընդհանուր առմամբ այս գործի շրջանակներում ձերբակալվել է 13 մարդ:
Հիշեցնենք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի նկատմամբ հարձակումը տեղի էր ունեցել դելտեմբերի 19-ին, Անկարայում: Ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում դեսպանի վրա երիտասարդը հարձակվել էր թիկունքից և կրակել նրա վրա: Այնուհետև մի քանի անգամ կրակել էր գետնին ընկած դեսպանի վրա: Դիվանագետը ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Հարակից հրապարակումներ`
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում