Իրանի նախագահը ժամանեց Երևան
Քիչ առաջ պաշտոնական այցով Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում ևս ներկայացվել են դիմավորման արարողակարգից լուսանկարներ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահն այսօր կժամանի Հայաստան. ՀԺ
- Պաշտոնական Երևանը հրապարակեց Իրանի նախագահի այցի օրակարգը
- Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան