Իրկուստկում զոհերի թիվը հասել է 60-ի
Իրկուստկում սպիրտային խմիչքի հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 60-ի: Իրկուստկի ողջ շրջանում արտակարգ դրություն է հայտարարված: Հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Արգելված է խմելու ոչ ենթակա սպիրտային խմիչքների վաճառքը: Տուժածների թիվը հասնում է 100-ի:
Հիշեցնենք, որ թունավորման պատճառ է դարձել «Боярышник» կոչվող սպիրտային հեղուկը, որը նախատեսված է լոգանքի համար: Ռուսական լրատվամիջոցներն այն որակում են որպես սուրոգատ ալկոհոլ:
Իրավապահ մարմիններն այժմ ստուգումներ են իրականացնում Սանկտ Պետերբուրգի ու Հյուսիսային Օսեթիայի արտադրողների մոտ:
Իրավապահ մարմինների կողմից թունավորման գործով ձերբակալվել է 11 մարդ: