Կվիտովան շարքից դուրս է եկել նվազագույնը 3 ամսով
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան ձախ ձեռքի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ իր տան վրա գողի հարձակման ժամանակ վիրավորվել է դանակի հարվածով։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Վիրաբուժական միջամտությունը մոտ 4 ժամ է տևել։ Մարզուհին 3 ամսից շուտ չի կարող վերադառնալ կորտ։
Երեկ առավոտյան անհայտ տղամարդը կոմունալ աշխատակցի հագուստով մուտք է գործել Կվիտովայի տուն և վիրավորել նրա ձախ ձեռքը։ Հետազոտությամբ պարզվել է, որ թենիսիստուհու ջիլը վնասվել է։ Չեխ թենիսիստուհին հենց ձախ ձեռքով է խաղում, ուստի համաձաւյնվել է վիրահատել՝ կարիերան փրկելու համար։