Գոհար Իսկանդարյան. Իզուր չէ, որ ժամանակին ՀՀ նախագահը Իրանին բնորոշել է որպես դժվար օրերի բարեկամ
Անդրադառնալով Հասան Ռոհանիի`Երևանում արված այն հայտարարությանը, թե ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի, Գոհար Իսկանդարյանը փաստեց, որ Թեհրանը մշտապես հանդես է եկել հիմնախնդիրի`խաղաղ ճանապարհով հանգուցալուծման օգտին:
«Մյուս կողմից հարկ է նշել, որ Իրանը մշտապես հայտարարում է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սակայն այստեղ հարցն այն է, որ ԼՂՀ-ն երևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից` Իրանը իրեն երևիցե չի կարող թույլ տալ հանդես գալ ազգերի ինքնորոշման սկզբունքի օգտին, այն պարզ պատճառով, որ իր տարածքում ունի քրդական և հարավային Ադրբեջանի խնդիր»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեկտեմբերի 14-ին մեկօրյա այցով այցելել էր Ադրբեջան, որի ընթացքում Բաքվում այցի շրջանակում ստորագրվել են երկկողմ մի քանի փաստաթղթեր:
Հատկանշական է, որ իրանական կողմը բավական ցավագին էր ընդունել այցը: Մասնավորապես` Իրանի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել էր Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցին, նշելով, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այն:
«Բենիամին Նեթանյահուի այցը, բավական կոշտ արձագանք էին գտել հարևան Իրանում: Մասնավորապես շեշտվել էր, որ Ադրբեջան-Իսրայել համագործացությունը մեծ վանս է հասցնում Իրանի ազգային անվտանգությանը: Կարծում եմ, սա ևս մեկ սթափության կոչ էր` ուղղված Ադրբեջանին»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կիսում այն դիրքորոշումը, թե Իրանի նախագահի այցը պայմանավորված է Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում առկա վերջին զարգացումներով:
«Այնպես չէ, որ միայն այս այցով են որոշվում նման տեսակի հարցերը: Հայաստան-Իրան հարաբերությունները 1991 թ.-ից առ այսօր դինամիկ զարգանում են: Այսինքն` Ռոհանին Հայաստան է այցելում անկախ այն հանգամանքից թե Իսրայելի վարչապետը այցելում է Ադրբեջան, թե` ոչ« կամ ինչ-որ բան հայտարարում է թե` ոչ: Այցը նախապես պլանավորված է եղել: Այլ հարց է, որ իրական կողմը, անկասկած, ուշի ուշով հետևում է վերոնշյալ զարգացումներին, որպեսզի, մի գուցե նաև Հայաստան այցելությամբ հղի պատասխան ակնարկները»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան