Պան Գի Մունը ցանկություն ունի առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ակնարկել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
«Եթե այն ամենն, ինչը ես սովորել եմ, տեսել ու զգացել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 10 ամյա պաշտոնավարման ժամանակահատվածում, կօգնի Հարավային Կորեան առաջ տանել, ապա կցանկանայի ամբողջովին նվիրել ինձ այդ գործին»,- հայտարարել է Պան Գի Մունը և հավելել, որ իր հնարավորությունները սահմանափակ են:
«Ես չեմ խնայի ինձ, եթե իմ գիտելիքներն ու կարողությունները օգտակար լինեն երկրի զարգացման, քաղաքացիների բարորության և եկամուտների բարձրացման համար»,- նշել է Գլխավոր քարտուղարը:
Մամուլում դեռևս վաղուց էր խոսվում, որ Պան Գի Մունը դիտարկվում է Հարավային Կորեայում նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը:
Նշենք, որ 2016թ.-ին Պան Գի Մունը ավարտելու է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի իր պաշտոնավարումը և մտադիր է վերադառնալ Հարավային Կորեա, որտեղ նախկինում գլխավորել է երկրի արտաքին գերատեսչությունը: Պան Գի Մունի՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին տեղեկությունները սկսեցին ակտիվանալ Կորեայում քաղաքական սկանդալի պատճառով, որի արդյունքում գործող նախագահ Պակ Կին Հեն հրաժարական ներկայացրեց:
Չնայած Պան Գի Մունի առաջադրվելու վերաբերյալ խոսակցություններին, դեռևս հայտնի չէ, թե վերջինս որ քաղաքական ուժը կներկայացնի: Ի դեպ ընդդիմադիր կուսակցություններից մեկը արդեն ցանկություն է հայտնել Պան Գի Մունի թեկնածությունն իր կուսակցությամբ առաջադրելու կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում չի ընդունել մեղադրանքը
- Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
- Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Հարավային Կորեայի առաջնորդը կոչ է արել Հյուսիսային Կորեայի բնակիչներին փախչել Հարավ
- Հարավային Կորեան առաջարկում է Հյուսիսային Կորեային զրկել ՄԱԿ-ի անդամակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան