Ռուսական լրատվամիջոցները Իրանի նախագահի Հայաստան այցի մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են ԻԻՀ նախագահի հայաստանյան այցի սպասելիքներին, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներից:
«Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով պաշտոնական հաղորդագրությունը, նշում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Իրանի և Հայաստանի միջև զարգացել են բավականին բարեկամական հարաբերություններ, որոնք ամրացել են ահամտեղ տնտեսական նախագծերով:
«Իրանում տարբեր գնահատականներով ապրում է 110-120 հազար հայ: Հայկական համայնքը Իրանի հասարակական և տնտեսական կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում: Իրանի խորհրդարանում հայկական համայնքն ունի երկու պատգամավոր:
Տնտեսության ոլորտում Երևանը և Թեհրանը ձգտում են առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Ավելի հեռանկարային է համարվում էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, որի շրջանակներում արդեն իրականացվում են երկարաժամկետ ծրագրեր:
Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը 2016թ.-ի ապրիլին ստորագրել են Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է, որ էներգետիկ միջանցքի ամբողջ թափով շահագործման ժամանակ հզորությունը պետք է լինի 1000 ՄգՎտ:
Համագործակցության հաջորդ կարևոր ճյուղը դա տրանսպորտային ոլորտն է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որն ունի ռազմավարական նշանակություն:
Միջանցքն իր 556 կմ ձգվածությամբ դեպի Սև ծով ելք կապահովի, իսկ Հայաստանի և Վրաստանի տարածքների միջոցով դեպի եվրոպական երկրներ մուտք: Այս ծրագիրը թույլ կտա որոշ չափով մեղմացնել Թուրքիայի և Ադբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, կատարելով տարանցիկ երկրի կարևոր դեր»:
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին մի քանի տարի է խոսվում է: Այդ ճանապարհը թույլ կտա հայկական կողմին այլընտրանքային ճանապարհով օգտվել էներգոռեսուրսներից և այլ ապրանքներից, ինչպես նաև արտաքին աշխարհ ելք ունենալու հնարավորություն: Այժմ Հայաստանի երկաթուղային կապն իրականացվում է միայն Վրաստանի միջոցով, իսկ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը ելք կապահովի դեպի ԵԱՏՄ երկրներ Պարսկական ծոցի և Հնդկական օվկիանոսի միջոցով: Իրան-Հայաստան 316 կմ երկարությամբ երկաթուղու շինարարության գինը կազմում է 3.5 միլիարդ դոլար:
Կա նաև տուրիզմի զարգացման հսկայական ներուժ: Այս տարվանից Հայաստանի և իրանի միջև սկսել է գործել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան