Գառնիկ Ասատրյան. Ռոհանիի այցը կարևոր է և անհրաժեշտ
Կարևոր այց է, որովհետև Հասան Ռոհանիի նախագահության ընթացքում սա առաջին այցելությունն է Հայաստան: Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած պաշոտնական այցին, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իրանագիտության կովկասյան կենտրոնի» տնօրեն, արևելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
«Ռոհանիի հայաստանյան այցը նաև անհրաժեշտ էր, քանի որ նա երկու անգամ այցելել էր Ադրբեջան, և ոչ մի անգամ Հայաստան: Այնպես որ, այս տեսանկյունից, շատ կարևոր էր Իրանի նախագահի այցեը Երևան թե Հայաստանի և թե Իրանի համար»,- նշեց Ասատրյանը:
Արևելագետի համոզմամբ, Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում գործարար աշխարհի ներկայացուցիչներ, կապիտալ ներդրողներ կան և պարզ է, որ տնտեսական համագործակցության խնդիրների շուրջ բանակցությունների արդյունքում պայմանագրեր կստորագրվեն:
ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Ռոհանիի հայտարարության վերաբերյալ Գ.Ասատրյանը նշեց, որ դա Իրանի դիրքորոշումն է:
«Այո նա հայտարարեց, որ Իրանը երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Եվ որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ճիշտ է, սա Իրանի դիրքորոշումն է, սակայն Ռոհանին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը: Ավելին՝ Իրանի համար Ղարաբաղյան հակամարտության լուծումը ընդունելի է միայն խաղաղ ճանապարհով և ռազմական գործողությունները, չեմ կարծում, առանձնապես օգտակար լինեն Իրանի համար»,- նշեց Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մինասյան. Ռոհանիի այցն ունի աշխարհաքաղաքական հնչեղություն
- Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
- ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
- «Նեզավիսիմայա Գազետա». Հայաստանը կապող օղակ կհանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան