Սննդամթերք տեղափոխող բոլոր ավտոմեքենաներն այսուհետ պետք է պարտադիր կարգով սանիտարական անձնագիր ունենան. Վ. Դանիելյան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել է 120 պետական վերահսկողություն՝ հիմնականում կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք արտադրող ընկերություններում, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների մոտ, ինչպես նաև հանրային սննդիր ու իրացման ցանցերի ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ նշելով, որ ընդհանուր տարվա կտրվածքով իրականացվել է ավելի քան 1020 պետական վերահսկողություն:
«Դրանց արդյունքներով արձանագրվել են անհամապատասխանություններ սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների՝ պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքի դեպքեր, մակնշման, հիգիենայի անհամապատասխանության դեպքեր, բոլոր դեպքերով տրվել են հստակ հանձնարարականներ և հետևողական ենք դրանց կատարմանը: Հայտնաբերված թերությունները չշտկած ընկերությունների գործունեությունը կասեցվել է, ոմանց արտադրանքը հանվել է շրջանառությունից և ոչնչացվել»:
Թե, որ ընկերությունների մասին է հատկապես խոսքը, Վահե Դանիելյանը չցանկացավ անուններ նշել, ասելով՝ ցանկին կարելի է ծանոթանալ ՍԱՊԾ կայքում:
Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտներին տրվում է նաև անհրաժեշտ խորհրդատվություն՝ առկա խախտումները վերացնելու համար:
«Նախատոնական և հետտոնական խիստ վերահսկողություն է իրականացվելու սննդամթերքի իրացման շուկայում, հստակ գրաֆիկով հերթապահություն է սահմանվում դեկտեմբերի 23-ից մինչև hունվարի 8-ը՝ ամենօրյա շրջայցերով: 20-60-40 հեռախոսահամարով թեժ գիծն էլ աշխատելու է շուրջօրյա ռեժիմով»,-տեղեկացրեց պաշտոնյան:
Նա հավելեց նաև, սննդամթերք տեղափոխող բոլոր ավտոմեքենաներն այսուհետ պետք է պարտադիր կարգով սանիտարական անձնագիր ունենան:
Ինչ վերաբերում է Թուրքիայից ՀՀ ներկրվող բոլոր սննդատեսակներին, նա ասաց, որ դրանք ենթարկվում են մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը
- ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին
- ՍԱՊԾ այս տարի կատարած աշխատանքն ու 2017-ի անելիքները
- ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
- «Նոր Զովք» սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց և այլ խախտումներով սննդամթերք. ՍԱՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան