Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Սա նախադեպ է, քանի որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար»,-նշեց փոխնախարարը:
Նա հրաժարվեց որակումներ տալ, նշելով, որ նախաքննությունը կպարզի հանգամանքները։
«Մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, ընկերությունը հայտարարել էր, որ ունի 47 մլն դրամի պարտք, սակայն նախարարությունը պարզել է, որ պարտքը փաստացի հասնում է շուրջ 100 մլն դրամի, որը կուտակվել է ընկերության ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի արդյունքում:
Մակարյանը հավելել է, որ գործարանատերը սկզբնապես պատճառաբանում էր, որ չի կարողանում իրացնել սպիրտը, նախարարությունը շուրջ 1,5 ամիս բանակցություններ է վարել տարբեր կազմակերպությունների հետ, գնորդներից մեկի հետ գործարքը չի կայացել, այնուհետև նոր գնորդ է գտնվել, սակայն պարզվել է, որ փաստացի «Վինարը» սպիրտ չունի:
Մակարյանը տեղեկացրել է, որ հաջողվել է վերոնշյալ ընկերությունից վերցնել 16,5 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի գինու գործարանը, մարզպետից ստացվել են գյուղացիների ցուցակները, հաշվեհամարները, և այդ գումարը առաջիկայում կփոխանցվի պարտատերերին:
2015 թվականին խաղողի մթերումների համար գյուղացիների դիմաց չկատարված պարտավորություններ ունեն թվով 6 ընկերություններ, որոնցից 5-ը (Սիսավանի գինու գործարան, «Արենի վայն», «Մարան»,«Շատո Առնո», «Շահնազարյան») մինչև տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը վեճի բռնվեց բողոքի դուրս եկած խաղողագործների հետ
- Նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց պարտքը 145.2 մլն դրամի է
- Գյուղնախարար. «Վեդի Ալկո»-ն սկսել է խաղողագործների պարտքերի մարումը
- Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան