Յոթ ֆուտբոլիստներ մերժել են Կամերունի ազգային հավաքականի հրավերը
Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի միանգամից 7 ֆուտբոլիստներ մերժել են ընտրանու հրավերը և չեն մասնակցի 2017 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։
Այդ ֆուտբոլիստներն են՝ Ժոել Մատիպը՝ «Լիվերպուլ», Անդրե Օնանան՝ «Այաքս», Գի Նդի Ասամբեն՝ «Նանսի», Ալան Նյոմը՝ «Վեստ Բրոմվիչ», Մաքսիմ Պունջեն՝ «Բորդո», Անդրե-Ֆրանկ Զամբոն՝ «Մարսել» և Իբրահիմ Ամադուն՝ «Լիլ»:
Թիմի գլխավոր մարզիչ Հուգո Բրոսը հայտարարել է, որ Աֆրիկայի գավաթի խաղարկության օրերին պետք է արգելել հրաժարված ֆուտբոլիստներին մասնակցել ակումբների հանդիպումներին։
Հավելենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունվարի 14-ից փետրվարի 5-ը՝ Գաբոնում: