Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել
ԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները: Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել մրցաշարում: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Արմինե Բաբայանը պարտություն է կրել: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
3-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և 3 այլ շախմատիստուհիներ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսսակը, Սուսաննա Գաբոյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 2 միավորով գտնվում է 8-րդ տեղում: