Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
«Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքրոոշումը»: ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իրանցի գործընկերոջ հետ անդրադարձանք Ղարաբաղյան հիմնահարցին, ներկայացրեցի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները:
Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության ու անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»,-հայտարարել է ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
- Իրանի նախագահը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան