Շվայնշտայգերը 15 րոպե անց հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումից
«Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այսօր ընդամենը 15 րոպե է մարզվել մանկունյանցիների հետ, որից հետո անհասկանալի պատճառներով նստել է մեքենան ու հեռացել: Այս մասին տեղեկացնում է «The Mirror»-ը:
Աղբյուրը պնդում է, որ ամենայն հավանականության Շվայնշտայգերն այլևս չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին: 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ անգամ է հայտնվել թիմի կազմում՝ նոյեմբերի 30-ին «Վեստ Հեմի» դեմ կայացած գավաթային խաղի 85-րդ րոպեին մտնելով փոխարինման: