Հոլիվուդյան աստղը չդիմացավ Ֆեդերերի ճնշմանը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը GQ ամսագրի վարկածով դուրս էր եկել «2016 թ. ամենաոճային տղամարդ» մրցույթի եզրափակիչ փուլ, որտեղ լավագույնի կոչման համար պայքարում էր հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հիդլսթոունի հետ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Եզրափակիչ փուլում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջերը 61 տոկոս ձայներով առաջ է անցել Հիդլսթոունից՝ արժանանալով «2016 թ. ամենաոճային տղամարդ» կոչմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանում զույգը պայքարից դուրս էր թողել մարզաշխարհի այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, Ռասել Ուեստբրուկը, Խոսեպ Գվարդիոլան, Դևիդ Բեքհեմն ու իր որդին` Բրուկլինը: