Դել Պոտրոն՝ տարվա լավագույն մարզիկ Արգենտինայում
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն դարձել է երկրի 2016 թ. լավագույն մարզիկ։ Անկասկած, այս նորության մեջ տպավորիչն այն է, որ դել Պոտրոն լավագույնն է այն ժամանակ, երբ կա Լիոնել Մեսսին։ «Բարսելոնի» հարձակվողը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Արգենտինայի հավաքականում, սակայն այդպես էլ չի կարողացել ինչ-որ բան նվաճել ազային թիմում։ Մինչդեռ դել Պոտրոն իր հավաքականին արծաթե մեդալ է բերել Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում և ոսկե մեդալ՝ Դևիսի գավաթի խաղարկությունում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Բացի այդ, Արգենտինայի թիվ 1 ռակետն ԱՄՆ-ում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում հասել է քառորդ եզրափակիչ։
Ավելացնենք, որ Խուանը երկրորդ անգամ է Արգենտինայի լավագույն մարզիկ ճանաչվում։ Առաջին անգամ նա այդ պատվին արժանացել է 2011 թ.։