2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով. Էդուարդ Շարմազանով
«Իրանի նախագահի այցը Հայաստան բավական արդյունավետ էր, և մենք դրական սպասումներ ունենք թե հայ-իրանական տնտեսական համագործակցության խորացման, թե իրանական ներդրումների ավելացման, թե քաղաքական երկխոսության զարգացման առումով»,-այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սարգսյանի խոսքերը, որ շատ մեծ է ներուժը հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտներում:
«Հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Այդ իմաստով նախագահ Ռոհանի այցը Հայաստանի Հանրապետություն և պայմանավորվածությունները նախագահ Սարգսյանի հետ անչափ կարևոր են, հատկապես, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հիմնահարցում ունի և ունեցել է հավասարակշռված դիրքորոշում: Հայաստանի և Արցախի իշխանությունները դրական են գնահատում այդ հավասարակշռված մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում, ինչպես նաև Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց նաև, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, արտաքին քաղաքական և ներքաղաքական հարցեր, իսկ ՀՀԿ խորհրդի նիստի հետ կապված քննարկում չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին